Գարեգին Բ-ն կոչ է արել ակտիվորեն ներգրավվել Եկեղեցու ազգապահպան գործունեությանը![]() 10 հուլիսի 2025 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին, ինչպես նաև թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին, ովքեր ուղեկցվել են Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի կողմից։ Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն է հայտնել, տեսնելով ուխտավոր հայորդիների հավատարմությունն ու սերն իրենց Հայրենիքի և Մայր Եկեղեցու նկատմամբ։ Նա բարձր է գնահատել քահանա հայրերի ջանքերը՝ նման ուխտագնացություններ կազմակերպելու գործում՝ հատկապես այս բարդ ժամանակաշրջանում։ Հանդիպման ընթացքում կաթողիկոսը նշել է նաև Մայր Աթոռում կազմակերպվող կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայոց լեզվի, պատմության ու հոգևոր կյանքի իմացության խորացմանը, ինչպես նաև՝ ազգային ինքնագիտակցության և հայրենասիրության զարգացմանը։ Նա հորդորել է ուխտավորներին խրախուսել իրենց զավակներին մասնակցել այդ կրթական դասընթացներին, որոնք լինելու են շարունակական բնույթ կրող։ Վերջում Վեհափառ Հայարապետը ներկաներին հորդորել է՝ զորացած հավատով վերադառնալ իրենց համայնքներ և նվիրվածությամբ մասնակցել Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելության իրագործմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Քրիստոսի տունը զավթված է շնաբարո, ապազգային խմբակի կողմից և պետք է ազատագրվի» և որ ինքն է «առաջնորդելու այդ ազատագրումը»։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել համերաշխության կոչով՝ աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |