Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնյա

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնյա

PanARMENIAN.Net - Բարձրաստիճան զինվորական ոստիկան է ձերբակալվել խոշոր կաշառք ստանալու կասկածով՝ կալանքի միջնորդությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը կալանավորվել է՝ խոշոր չափով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով։

Տեղեկությունն հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Արմենպրեսը։

«Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---