Աշոտյանը՝ ՀՅԴ-ին․ Մեզ միավորող ցավն ավելին է, քան մեզ բաժանող ամբիցիաներն ու մուննաթը![]() 11 հուլիսի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ անկախ ՀՅԴ–ի հետ ունեցած տարաձայնություններից, իր լիակատար աջակցությունն ու զորակցությունն է հայտնում կուսակցությանը, քանի որ իրենց «միավորող ցավն ավելին է, քան բաժանող ամբիցիաներն ու մուննաթը»։ Նա նշել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։ «Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական և անբնական, հիմնավոր և անհիմն, հատվածական և ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի և կյանքի, կալանքի և ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին և գործընկերներին։ Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության և սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին։ Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։ Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։ Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում: Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։ Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։ Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։ Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ և կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։ Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։ Որովհետեւ մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը։ Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։ Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից»,–գրել է Աշոտյանը։ Հուլիսի 10–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |