Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողով 3 հունիսի 2009 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ շրջանակներում ստեղծվելու է համակարգող կենտրոն վերանորագման, պահեստային մասերի փոխադրման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մոդերնիզացման հարցերով: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին` մեկնաբանելով համագործակցության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները:Նրա խոսքերով, պաշտպանության նախարարները որոշել են մինչեւ 2015-ը ԱՊՀ անդամ-երկների ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ սկզբունքային մոտեցումները: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործման ոլորտները եւ «Մարտական համագործակցություն-2009» մարտական կրակոցի համատեղ մարզումների մտահաղացումը: Խորհրդաժողովի մասնակիցները նաեւ կոնկրետացրել են միավորված համակարգի ստեղծման երկրորդ փուլի ժամկետներն ու միջոցառումները եւ հաստատել են օբյեկտների շարքը, որոնք նախատեսում են ներառել այդ համակարգ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պաշտպանությոն նախարարները վերլուծել են ԱՊՀ անդամ-երկրների զինված ուժերում թռիչքների անվտանգության դրությունը եւ որոշում են ընդունել կիրառական ծրագրերի փաթեթի ստեղծման մասին, որոնք ապահովում են թռիչքների անվտանգության ապահովման միասնական տեղեկատվական-վերլուծական համակարգի գործունեություն եւ ԱՊՀ երկրների ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի հուսալիություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |