ՄԱԿ-ից չեն մեկնաբանել ՀԱԵ-իշխանություն լարվածությունը՝ «բավարար տվյալներ» չունեն![]() 12 հուլիսի 2025 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների՝ Միացյալ Նահանգների կազմակերպության գերագույն հանձնակատարի գրասենյակը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող լարվածությունից, սակայն չունի բավարար տվյալներ, որպեսզի կարողանա լիարժեք մեկնաբանել իրավիճակը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսսելի վրա: «Մենք տեղյակ ենք այս իրադարձություններից, սակայն, քանի որ Հայաստանում չունենք ներկայացուցչություն, այս պահին չունենք բավարար ինֆորմացիա, որպեսզի կարողանանք մեկնաբանել դրանք», — ասել է նա, արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի եկեղեցու և Հայաստանի իշխանությունների հարաբերությունների սրումը: Եկեղեցու և իշխանության միջը հարաբերությունները սրվել էին մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում հրապարակեց եկեղեցու հասցեին վիրավորական մեկնաբանություններ՝ անպարկեշտ ձևակերպումներով: Արդեն հուլիսին Փաշինյանը հայտնել էր, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրումը»: Բացի այդ, նա նաև հայտարարել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեությունից զերծ մնալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |