Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի նախագահներին

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սագսյանը ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի նախագահներին:



«Խոր վշտով տեղեկացա Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ֆրանսիական ինքնաթիռի աղետալի վթարի եւ մարդկային մեծ կորստի մասին: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին»,- ասվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին հղված ուղերձում:



Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հղված ցավակցական ուղերձում ՀՀ նախագահը նշել է. «Բրազիլիայի համար այս դժվար պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Ձեզ ու բրազիլացի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն եւ ոգու արիություն»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---