Խուդաթյանը՝ Վեհարանն «ազատելու» մասին․ Անհրաժեշտության դեպքում ճանապարհային քարտեզ կհրապարակվի![]() 17 հուլիսի 2025 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի մեկնաբանում, թե ինչպես են մտնելու Վեհարան։ Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նախօրեին անդրադարձել է այդ հարցին, և իր կողմից ավելացնելու ոչինչ չկա։ «Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել՝ Վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նախարարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակվի ճանապարհային քարտեզ, ինչպես տեղի է ունեցել նաև հեղափոխությունից առաջ։ ՎարչապետՆիկոլ Փաշինյաննասուլիսի ընթացքում, պատասխանելովայն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |