Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է անցկացվել

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է անցկացվել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումների վերանայմանը առնչվող հարցեր:

Խորհրդի նիստերի անցկացումը կկրի շարունակական բնույթ։

Գալյանը մայիսին ասել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից։ Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։

Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա:

 Ուշագրավ
---