2025-ին 2500 քաղաքացու տրամադրվել է ՀԽՍՀ բանկում ավանդի փոխհատուցում![]() 18 հուլիսի 2025 - 18:57 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում 2500 քաղաքացու արդեն տրամադրվել է փոխհատուցում՝ ԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց՝ ընդհանուր մոտ 490 միլիոն դրամի չափով, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այդ նպատակով 2025 թ․ պետական բյուջեով նախատեսվել է մեկ միլիարդ դրամ, որը նախատեսվում է տրամադրել մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված շուրջ 5000 շահառուի։ Նշվել է, որ 2025 թվականին փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև այն քաղաքացիները, ովքեր ծնվել են մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև դեպքերում, երբ ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ կյանքի ընթացքում։ Փոխհատուցման գործընթացում ընդգրկվելու համար ավանդատուն պետք է անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) միջոցով դիմի Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրում գործող տարածքային կենտրոն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը․ ․ անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ․ հանրային ծառայությունների համարանիշ կամ՝ այդ տվյալը չունենալու մասին տեղեկանք, ․ խնայողական գրքույկ (առկայության դեպքում), ․ «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված տեղեկանք՝ ավանդատուի բանկային հաշվեհամարի 1993 թ․ հունիսի 10-ի դրությամբ առկա մնացորդի վերաբերյալ, ․ անհրաժեշտության դեպքում՝ այլ համապատասխան փաստաթղթեր։ Փոխհատուցման իրավունք ունեն նաև հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիները․ – նրանք, ովքեր մասնակցել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրել է մահացած ամուսինը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, – այն անձինք, ովքեր 2014 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված են եղել սահմանամերձ բնակավայրերի բնակչության ռեգիստրում՝ ըստ կառավարության համապատասխան ցանկի, ինչպես նաև այդ բնակավայրերից զորակոչված և այդ պահին պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, – զոհված (մահացած), մարտական առաջադրանք կատարելիս զոհված կամ անհայտ կորած զինծառայողների, կամավորների անունով բացված ավանդների օրինական ժառանգները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |