Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի օլիմպիադայում![]() 21 հուլիսի 2025 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները3 բրոնզե մեդալ և 3գովասանագիր են ստացել Ավստրալիայում կայացած մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում։ Հուլիսի 10-ից 20-ը Ավստրալիայի Սանշայն Քոսթ քաղաքում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան ներառել է երկու տեսական փուլ։ Մրցույթին մասնակցել է 110 երկրի 630 դպրոցական, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բրոնզե մեդալներ են ստացել Ա․ Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոցի սովորողները՝ 10-րդ դասարանցի Սարգիս Առաքելյանն ու 12-րդ դասարանցի Ծովակ Եգորյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը։ Գովասանագրեր են շնորհվել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանին (11-րդ դասարան), Միքայել Գալստյանին (12-րդ դասարան) և Ալեն Ղազարյանին (12-րդ դասարան)։ Հայկական պատվիրակությունը գլխավորել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանն ու Սուրեն Գրիգորյանը։ Նախորդ տարի՝ Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում անցկացված մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայի ընթացքում, Հայաստանի թիմը նվաճել էր հինգ բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |