CSI-ը Հայաստանին կոչ է արել դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ![]() 21 հուլիսի 2025 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Christian Solidarity International (CSI) և կրոնական ազատության պաշտպանության նպատակով գործող մի շարք այլ կազմակերպություններ դիմել են Հայաստանի կառավարությանը՝ հորդորելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները։ Հայտարարության մեջ կազմակերպությունները և անհատներն արտահայտել են «խորը մտահոգություն՝ Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա աջակիցների դեմ ուժգնացող արշավի առնչությամբ»։ Ստորագրողների շարքում են նաև Coptic Solidarity և SOS Chrétiens d’Orient կազմակերպությունները, հայտնում է Panorama.am-ը։ «Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես ենք եղել, ինչպես ցույց են տալիս փաստերը, բարձրաստիճան հոգևորականների և Եկեղեցու հայտնի աջակիցների կամայական ձերբակալությունների, նրանց գույքի բռնագանձման, ինչպես նաև ոստիկանության միջամտության սրբավայրերում, ներառյալ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», – նշվում է հայտարարության մեջ։ Նշում է, որ ձերբակալվածների թվում են՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Ըստ նույն հայտարարության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Կաթողիկոսին հեռացնել պաշտոնից և փոխարինել նրան նոր Կաթողիկոսով, որն ընտրվի կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով։ Նման քայլը, փաստում է հայտարարությունը, հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին, որով ամրագրված է պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Հայտարարությունում ներկայացված են նաև մի շարք պահանջներ․ «Անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Սամվել Կարապետյանին, ում ձերբակալությունը չունի որևէ իրավական հիմք։ Ազատ արձակել արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանին և Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև ապահովել նրանց դեմ ներկայացված մեղադրանքների անկախ և թափանցիկ քննությունը։ Դադարեցնել ցանկացած միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ հոգևորականների վարկաբեկման և Եկեղեցու ղեկավարությունը պետական մեխանիզմներով փոխարինելու շարունակվող փորձերը։ Դադարեցնել տնտեսական ճնշման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող գույքի բռնագրավումը, վարչական հետապնդումները և խաղաղ հանրային պաշտպանության գործունեության գրաքննությունը։ Վերականգնել դատական իշխանության անկախությունը՝ ապահովելու համար, որ Հայաստանի դատարաններն այլևս չծառայեն որպես քաղաքական հետապնդման կամ գործադիր վերահսկողության գործիք։ Խղճի, հավատքի և օրինական ընդդիմության դրսևորումները չպետք է դառնան պատժելի որևէ երկրում, որն իրեն համարում է հավատարիմ ժողովրդավարական արժեքներին», – ասվում է հայտարարության մեջ։ Christian Solidarity International (CSI)-ը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն է, որը պայքարում է կրոնական ազատության ու մարդու արժանապատվության պաշտպանության համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |