2-3 տարուց կհրատարակվեն եվրոպական թանգարաններում պահվող Ուրարտուի ժամանակաշրջանի ցուցանմուշների կատալոգները 4 հունիսի 2009 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Անցյալ տարի Երեւանի «Էրեբունի» եւ Սանքտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանները պայմանավորվել են կազմել եւ հրատարակել եվրոպական թանգարաններում պահվող Ուրարտուի ժամանակաշրջանի 2 լուսանկարչական կատալոգ: «Արդեն 3 ամիս է, ինչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Այդ ընթացքում կազմվել է նաեւ հավաքածուն, որտեղ ընդգրկված է շուրջ 10 000 լուսանկար: Սակայն վերջնական արդյունքին հասնելու համար դեռեւս շատ կա` կատալոգները կհրատարակվեն 2-3 տարուց»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքերով, ռուսական կողմն իր վրա է վերցրել ծախսերի մի մասը եւ հայկական կողմը կհրատարակի տպաքանակի կեսը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |