Թավրիզ-Երասխ նավթամուղի նախագծի քննարկման նպատակով Երեւան կժամանեն իրանցի մասնագետները 4 հունիսի 2009 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Երեւան կժամանի իրանցի մասնագետների աշխատանքային խումբը` Թավրիզ (Իրան)-Երասխ (Հայաստան) նավթամուղի տեխնիկատնտեսական հիմնավորման քննարկման նպատակով, որի արժեքը 250 մլն դոլար է: ՀՀ էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի նավթամուղի կառուցումն այս տարի սկսվի: Նախարարը հաղորդել է, որ համապատասխան պայմանավորվածությունն երկու երկրների կառավարությունների միջեւ վերջերս ձեռք բերվեց: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել լիովին ստանձնել նավթամուղի կառուցման ֆինանսավորումն, այն պայմանով, որ հետագայում Հայաստանը կվճարի մասնակցության համար: Կառուցման նախագծին երկու երկրների մասնակցությունը հավասար է: Ըստ պայմանավորվածության ՀՀ եւ Իրանի կառավարությունների միջեւ, Հայաստանը Թավրիզ-Երասխ խողովակաշարով պատրաստի նավթամթերք կստանա Իրանից: Հայաստանի վառելիքի տարեկան պահանջը կազմում է շուրջ 500 հազար տոննա: «Խողովակաշարով վառելիքի մատակարարումները թույլ կտան էապես նվազեցնել տրանսպորտային ծախսերն ու ձեւավորել մրցակցային գներ ներքին շուկայում: Բացի այդ, այլընտրանքային ուղին թույլ կտա Հայաստանին էապես բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը»,-հայտարարել է նախարարը, հաղորդում է Iran.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |