Արցախում ուժգին հրդեհ է բռնկվել![]() 23 հուլիսի 2025 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Արցախում ուժգին հրդեհ է բռնկվել: Մարման համար ներգրավվել են ուղղաթիռներ՝ կրակի տարածումը կանխելու և մարումը արագացնելու համար։ Կրակը բռնկվել է Աղդամի և Աղդերե գյուղի շրջակայքում հուլիսի 22–ի ուշ երեկոյան։ Հիմնականում այրվում են չոր խոտ և թփուտներ, ինչն էլ նպաստում է կրակի արագ տարածմանը, հայտնում է Minval.az-ը։ Qafqazinfo-ի տվյալներով՝ հրդեհի օջախում գրանցվել է ականների երեք պայթյուն։ Դեպքի վայր են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները։ 50 հոգուց բաղկացած անձնակազմը հատուկ տեխնիկայի օգնությամբ փորձում է կանխել կրակի տարածումը դեպի անտառային տարածք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |