Երեւանում նախընտրական քարոզարշավը` «ասիական խառնակություն» 4 հունիսի 2009 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Ողջ քաղաքական քարոզարշավը ես գնահատում եմ, որպես իշխանությունը գողանալու փորձ»: Հանրապետականներն իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գերազանցեցին նույնիսկ իրենց «կնքահորը»` Հայ Համազգային Շարժմանը (ՀՀՇ), չնայած, որ երկուսն էլ «նույն բնից են»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:«Ողջ նախընտրական քարոզարշավը հայկական քաղաքակրթության եւ ժողովրդավարության հանդեպ հարձակում էր, մի խոսքով` «ասիական խառնակություն»,- հայտնել է Հակոբյանը: Նրա խոսքով, այդ հարձակումը կազմակերպվել էր երկու կուսակցությունների` «Բարգավաճ Հայաստանի» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությամբ, եւ այդ «հարձակումը» ինքը համարում է ազգային դավաճանություն: Նա մեկնաբանել է նաեւ ժողովը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց ընտրություններից հետո: «Նախագահը ուշացավ համաներման հարցում, բայց համաներումը պատմական անհրաժեշտություն է, որպեսզի հասարական ուժերը հավասարակշռվեն: Ինչու եմ ասում ուշացավ, որովհետեւ նախագահը դրանից ոչ մի օգուտ չի քաղի, նա պետք է աներ դա իր երդմնակալության արարողության ժամանակ»,- հայտնել է Հակոբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |