Նարեկ Կարապետյան. Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը![]() 28 հուլիսի 2025 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նոր ստեղծվող քաղաքական ուղղության ղեկավարը լինելու է իր հորեղբայրը՝ գործարար Սամվել Կարապետյանը։ «Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, այսինքն՝ նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ: Բոլոր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականության հարցերով հետևելու են նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանալիզմի հենքի վրա»,–ասել է նա, գրում է Factor.am-ը։ Նա նաև շեշտել է, որ Սամվել Կարապետյանի անցած ուղին արմատապես տարբերվում է Հայաստանի նախկին ղեկավարների կենսագրություններից՝ հավելելով, որ վերջինիս ճանապարհը բացառապես տնտեսական է եղել։ Հուլիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող Սամվել Կարապետյանն հայտարարել է նոր քաղաքական ուժի ձևավորման մասին։ Ռուսաստանում բնակվող և խոշոր ներդրող հանդիսացող գործարարը, ով «Տաշիր» հոլդինգի սեփականատերն է, ներքաղաքական զարգացումներին միացել է մոտ մեկ ամիս առաջ՝ հանդես գալով հրապարակային ուղերձով, որտեղ պաշտպանել է եկեղեցուն և իշխող քաղաքական ուժին կոչել է «խմբակ»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |