Փաշինյան․ Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться![]() 28 հուլիսի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Գյումրու կենտրոնում գործող լուսաձայնային շատրվանները «պարում» են ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա» երգի ուղեկցությամբ, ինչն ավելի ուշ Գյումրու քաղաքապետարանը բացատրել է տեխնիկական անսարքությամբ։ Այդ հանգամանքին արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться» (Գողը պետք է բանտում նստի, ոչ թե շատրվաններով ուրախանա),–գրել է վարչապետը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է, որ Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել: «Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել: Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»,- նշել է Խուդաթյանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Գյումրիում կառուցված երգող շատրվանները ֆինանսավորվել են ՀՀ Կառավարության կողմից՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ «Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»,–գրել է նա։ Գյումրու համայնքապետարան մեջ ասվում է, որ «մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով»։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»,–ասվում է Գյումրու համայնքապետարանի հայտարարության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |