Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն արժանացել է 2025 թվականի ԱՄՆ վետերանների շախմատի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը։

Մրցաշարում նա ցուցադրել է բարձր արդյունք՝ մնալով անպարտելի։ 9 հնարավոր պարտիայից Հակոբյանը վաստակել է 5.5 միավոր՝ միակ մասնակիցը լինելով, ով մրցաշարի ամբողջ ընթացքում պարտություն չի կրել, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

Այնուամենայնիվ, լրացուցիչ հաշվարկների արդյունքում հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, ով ևս հավաքել է 5.5 միավոր։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---