Հովիկ Աբրահամյանի նմատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է![]() 28 հուլիսի 2025 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փոխել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը՝ տնային կալանքի փոխարեն կիրառելով վարչական հսկողություն, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հաշվի առնելով այն հանգամանքը , որ 6 տարի է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված երկրից չբացակայելու արգելքը, արդյունքում դատարանը ազատության սահմանափակումը վերացրեց և որոշեց սահմանել վարչական վերահսկողություն»,– ասել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Պաշտպանը ընդգծել է, որ սկզբում դատարան է ներկայացվել բողոք՝ պահանջելով ամբողջությամբ վերացնել խափանման միջոցը: Սարգսյանը նաև նշել է, որ վերաքննիչ ատյանի որոշումը չեն պատրաստվում բողոքարկել՝ հղում անելով ժամանակի սղությանը։ Նրա փոխանցմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն հայտարարել է, որ նախաքննությունն ավարտված է, և դատավարության փուլում կվերադառնան խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էր հունիսի 13-ին, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նա ենթարկվել է հանրային քրեական հետապնդման՝ իր պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |