«ԱրմենԹելը» շահագործման է հանձնել «վճարման ունիվերսալ քարտը» եւ «բալանս-տրանսֆեր» ծառայությունը 4 հունիսի 2009 - 20:01 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենԹել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) այսօր հայտարարել է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի բաժանորդների համար երկու նոր ծառայությունների` «վճարման ունիվերսալ քարտի» եւ «բալանս-տրանսֆեր» ծառայության ներմուծման մասին:Վճարման ունիվերսալ քարտը ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի բաժանորդներին թույլ է տալիս համալրել Beeline ցանցի ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարի հաշիվը: Այդպիսի քարտեր 1000, 2500, 5000, 10 000 եւ 20 000 դրամ արժեքով կարելի է ձեռք բերել ընկերության սպասարկման կետերում, խանութներում եւ կրպակներում: Հաշվի համալրման դեպքում լրացուցիչ վճար չի գանձվում: Բալանս-տրանսֆեր ծառայությունը նախատեսված է Beeline կանխավճարային համակարգի բաժանորդների համար եւ հնարավորություն է տալիս սեփական հաշվից գումար փոխանցել Beeline ցանցի ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարի հաշվին: «Այդ ծառայություններն ուղղված են առաջին հերթին բաժանորդների հարմարավետությանը: Այժմ Beeline բջջային կապի վճարման համար հարկավոր չէ այցելել վաճառքի գրասենյակներ, իսկ մեր բաժանորդներն ավելի հեշտությամբ կվճարեն ընտանիքի անդամների եւ հարազատների հաշիվները»,- ասել է «ԱրմենԹել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Այդ ծառայությունից օգտվելու համար պետք է բջջային հեռախոսով հավաքել *145*ստացողի համարը*փոխանցման գումարը#: Մեկ փոխանցման արժեքը 25 դրամ է (ԱԱՀ ներառյալ): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |