«Քարերի սիմֆոնիայի» տարածքում համայնքին է վերադարձվել է օտարված հողամասը![]() 30 հուլիսի 2025 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված մոտ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձան հանդիսացող տարածքում օտարված՝ 0.10519 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ (հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնելու աշխատանքներն ընթացքի մեջ են): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |