Le Figaro-ն Երևանը ընդգրկել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների ցուցակում

Le Figaro-ն Երևանը ընդգրկել է աշխարհի 5 վարդագույն քաղաքների ցուցակում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Le Figaro պարբերականը առանձնացրել է աշխարհի 5 «վարդագույն» քաղաքների ցանկը՝ ներառելով Երևանը:

Ըստ պարբերականի՝ վարդագույն մյուսը քաղաքներից երեքը ֆրանսիական են՝ Թուլուզ, Ալբի և Մոնտոբան, մյուսը՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքն է, հայտնում է Արմենպրեսը։

«Կյանքը վարդագույն ակնոցով տեսնելու համար կարիք չկա սպասել սիրային նամակների։ Այդ քաղաքներ այցելելը բավարար է այս գույնի ուրախությունը զգալու համար»,-ասվում է հոդվածում։

Հոդվածում հիշատակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակի գունային ներդաշնակությունը, վարդագույն տուֆից շենքերը:

«Չնայած Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հիմնադրված Հռոմից առաջ՝ մ.թ.ա. 782 թվականին, «վարդագույն քաղաք» անվանումը վերջերս է ստացել։ Անվանումը տրվել է 20-րդ դարում՝ խորհրդային վերակառուցման ժամանակ։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, որին հանձնարարվել էր վերաձևավորել քաղաքը 1920-1930-ական թվականներին, որոշեց այն դարձնել քաղաքային ներդաշնակության խորհրդանիշ՝ լայնորեն օգտագործելով այս քարը (վարդագույն տուֆը) մեծ պողոտաներում և կենտրոնական հրապարակներում»,–ասվում է հրապարակման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---