Զախարովա. Հուսով ենք՝ ՀՀ–ն ու Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ–ի հետ գործակցությունը խորացնելու ռիսկերը![]() 30 հուլիսի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ–ն, ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի ռեսուրսները ներգրավելու համար Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում։ Նա նաև հույս է հայտնել, որ «ՀՀ–ն ու Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ–ի հետ գործակցությունը խորացնելու ռիսկերը»,–գրում է ՏԱՍՍ–ը։ «ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ՝ որպես բլոկ, և նրա առանձին անդամ պետություններն արդեն մի քանի տարի է փորձում են ներգրավվել կամ ինչ-որ կերպ ամրապնդվել Հարավային Կովկասում։ Ո՞րն է դաշինքի նպատակը։ Կարծում եմ՝ ակնհայտ է՝ օգտագործել տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսները հավաքական Արևմուտքի շահերին ծառայեցնելու նպատակով, մասնավորապես՝ մեր երկրի դեմ աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում»,–ասել է նա։ Զախարովան նաև ընդգծել է, որ Արևմուտքը չունի հավասար համագործակցության ձգտում հետխորհրդային տարածքում։ Նրա խոսքով՝ դրա փոխարեն Արևմուտքը ցանկանում է «վերցնել ռեսուրսները, երկրներին իրար դեմ հանել, բորբոքել իրավիճակը և իրեն պահել որպես դասական գաղութատեր ու նվաճող, իմպերիալիստ»,–ասել է նա։ «Բոլորին հայտնի է, թե ինչպես է սա ավարտվում՝ այնտեղ, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, տարածվում է հակամարտությունը, աճում է ռազմական լարվածությունը, մոռացության են մատնվում այնպիսի բառեր, ինչպիսիք են խաղաղությունն ու կայունությունը», — եզրակացրել է Զախարովան։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |