Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանը ձգտում է հետագայում եւս զարգացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Պետությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս հաղթահարել կյանքի տարբեր ոլորտներում հանդիպող դժվարություններն, ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպումից առաջ: «Կյանքն այժմ ավելի ծանր է դարձել եւ հարկավոր է հաղթահարել դժվարությունները, իսկ դրանք հաղթահարելու համար հարկավոր է առավել հաճախակի հանդիպել, ինչն էլ մենք անում ենք»,-հայտարարել է ՌԴ նախագահը:



Նա նաեւ հայտարարել է, որ հաճախակի հանդիպումներն օգտակար են երկկողմ հարաբերությունների համար եւ «թույլ են տալիս հասցեագրված որոշումներ կայացնել կոնկրետ հարցերի շուրջ»:



Մեդվեդեւը հույս է հայտնել, որ այդ հանդիպմանը երկու երկրների նախագահները կկարողանան քննարկել «ամենակարեւոր թեմաները»: Ընդ որում, ըստ նախագահի, Ռուսաստանը ձգտում է հետագայում եւս զարգացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---