Լեհաստանում քննարկում են շենգենյան մուտքի սահմանափակման կիրառումը ՀՀ և Վրաստանի նկատմամբ![]() 5 օգոստոսի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 31‑ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր կառավարությունը քննարկում է Շենգենյան վիզայի գոտի ազատ մուտքի ռեժիմի ժամանակավոր կասեցումը մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար: Դա կապված է օտարերկրյա հետախուզական գործողություններին առնչվող անվտանգության մտահոգությունների հետ։ Նա այս սահմանափակումները նկարագրել է որպես «թիրախային մեխանիզմ»՝ խոսելով հրկիզման դեպքի մասին, որը ենթադրաբար իրականացվել է Կոլումբիայի ոմն քաղաքացի՝ ՌԴ հետախուզության անունից։ Նույնը կարող է վերաբերել նաև Վենեսուելայի քաղաքացիներին, հայտնում է Caucasus Watch-ը։ Ըստ Տուսկի՝ նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիները «հատկապես խոցելի են հավաքագրման նկատմամբ», ինչը սպառնում է ազգային անվտանգությանը։ Նա առանձնացրել է Վրաստանի քաղաքացիներին առնչվող «հանցավորության խնդիրը», սակայն պարզաբանել է, որ «դա ոչ մի դեպքում ազգային գիծ չէ», այլ կապված է «կազմակերպված հանցավոր խմբերի» հետ։ Տուսկը հավելել է, որ Լեհաստանի իշխանությունները «արդեն իրականացրել են արտաքսումներ» և նախազգուշացրել է, որ նրանք «չեն վարանելու» շարունակել նման գործողությունները, եթե անհրաժեշտ լինի։ Լեհաստանը ձերբակալել է 32 անձի, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեջ։ Ձերբակալվածների թվում եղել են նաև օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ռուսներ, ուկրաինացիներ և մեկ կոլումբիացի, ինչպես նաև Լեհաստանի առնվազն մեկ քաղաքացի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |