ՀԱՊԿ-ում հայտնաբերել են անձնակազմի տվյալներին տիրանալու փորձեր

ՀԱՊԿ-ում հայտնաբերել են անձնակազմի տվյալներին տիրանալու փորձեր

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրել է կազմակերպության գործունեությանն արտաքին միջամտության փորձեր, այդ թվում՝ քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալներին տիրանալու նպատակով։ Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ–ը։

«ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է կազմակերպության գործունեությանը միջամտելու դեպքերի հաճախացման մասին՝ տեղեկատվական ռեսուրսներին ոչ իրավասու հասանելիության, ինչպես նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալների գողության միջոցով՝ սադրանքներ և խարդախություններ իրականացնելու նպատակով։ Տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվել են», — ասված է հաղորդագրությունում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նշված հանգամանքների ֆոնին խորհուրդ է տրվում օգտվել միայն հաստատված և պաշտոնական աղբյուրներից՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---