Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով![]() 5 օգոստոսի 2025 - 16:54 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հուլիսին հարկային մուտքերն ավելացել են 18.1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «2025 թվականի հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների մասնակցությամբ ապահովել է 218.6 միլիարդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի հուլիսի ցուցանիշը գերազանցել է 33.5 միլիարդ դրամով կամ 18.1 տոկոսով։ Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։ Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,- գրել է Հակոբյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |