ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են ռազմավարական գործակցությունը տարբեր ոլորտներում![]() 5 օգոստոսի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանում ընթացող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ինչպես հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: Առանձնահատուկ կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը, հայտնում է Radar Armenia-ն։ Վրաստանի վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու երկխոսությանը և դրանով իսկ ապահովելու տևական խաղաղություն և կայունություն տարածաշրջանում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Թուրքմենբաշիում է՝ Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |