ԱՄՆ Կոնգրեսը կարող է չեղյալ հայտարարել Ադրբեջանի հանդեպ սահմանված պատժամիջոցները 5 հունիսի 2009 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի գծով ենթակոմիտեի նախագահ եւ արտաքին կապերի կոմիտեի անդամ Ռոբերտ Վեքսլերը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Ադրբեջանի գծով աշխատանքային խմբի համանախագահ Բիլ Շուստերը մի օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել Ադրբեջանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:Ըստ կոնգրեսականների, Ադրբեջանն, որն Ամերիկայի ռազմավարական գործընկերն է անվտանգության ու էներգետիկայի ոլորտում, վաղուց կատարել է իր պարտավորություններն արտագաղթի ազատության պահանջների առումով, եւ Կոնգրեսը պետք է չեղյալ հայտարարի այդ ուղղումը: «Ես հանդես եմ գալիս Ադրբեջանի հանդեպ Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու օգտին, քանի որ Ադրբեջանն ԱՄՆ-ի կարեւորագույն դաշնակիցներից մեկն է Կովկասում, որը կատարել է իր բոլոր պարտավորություններն ըստ արտագաղթի ազատության պահանջների եւ շարունակում է կատարել դրանք: Այդ օրինագծի ընդունումն ուղերձ կհանդիսանա էներգետիկ ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարում, առեւտրի եւ այլ ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու Ամերիկայի մտադրության մասին»,-ասել է Վեքսլերը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |