Սխիպն այլևս չի ղեկավարի ֆուտբոլի հավաքականը․ Նրան կփոխարինի Եղիշե Մելիքյանը![]() 6 օգոստոսի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ ՀՖՖ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է իր խորին երախտագիտությունը Սխիպին ու նրա թիմին ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի և անմնացորդ նվիրման համար։ ՀՖՖ-ն ընտրել է նոր ռազմավարություն և որոշում է կայացրել առաջիկա տարվա ընթացքում անցնել տեղացի մասնագետների վրա հիմնված մարզչական կառուցվածքի։ «Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց ես հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։ Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության և համագործակցության համար։ Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- նշել է Ջոն վան’ տ Սխիպը։ Ազգային հավաքականը կգլխավորի Եղիշե Մելիքյանը։ 46-ամյա մասնագետի թեկնածությունն արժանացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը: Եշիշե Մելիքյանիհետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր: Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը:Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի:Այս պահին ժամանակն էհամատեղելու ուժերը: Ես կոչ եմ անումֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, նշել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճածմարզիչ: Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |