ՀՀ մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3․084 մլն մարդ![]() 6 օգոստոսի 2025 - 14:24 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3․084 մլն մարդ, որից 1․974 մլն-ը բնակվում է քաղաքներում, 1․109 մլն-ը գյուղերում։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչությունը աճել է 27 հազարով, հայտնում է Factor.am-ը։ Քաղաքային բնակչությունն ավելացել է ավելի քան հազարով, իսկ գյուղերում՝ 25 հազարով։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Երևանում բնակվում է 1 ․143 մլն մարդ։ Ամենախիտ բնակեցված վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիան է․ այստեղ բնակվում է 150․3 հազար մարդ։ Համեմատաբար քիչ բնակեցվածը Նուբարաշեն վարչական շրջանն է, որտեղ 11․2 հազար քաղաքացի է բնակվում։ Կոտայքի մարզը ամենախիտ բնակեցվածն է․ այստեղ ապրում է 294․9 հազար քաղաքացի, համեմատաբար քիչ բնակեցված մարզը Վայոց Ձորն է՝ 49․4 հազար բնակիչ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |