Պապոյանն ու առաքելությունն ավարտող Գալագերը քննարկել են բրիտանական ներդրումների հեռանկարները

Պապոյանն  ու առաքելությունն ավարտող Գալագերը քննարկել են բրիտանական ներդրումների հեռանկարները

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին` ընդգծելով վերջինիս կարևոր ներդրումը երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման գործում։

Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության ներդրումային ներուժի ուսումնասիրությանը՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների իրականացման նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը և ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված արտահանման ռազմավարությունը։

«Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ համատեղ արդյունաբերական արտադրության, ազատ տնտեսական գոտիների զարգացման, ինչպես նաև նորարարության վրա հիմնված ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ», - նշել է Պապոյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---