Եվս մեկ քրեական գործ է հարուցվել Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների փաստով 5 հունիսի 2009 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից հունիսի 4-ին ստացել է դիմում՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 9/28, 5/25, 8/06, 9/21, 10/20 ընտրատեղամասերում եւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական գործընթացում ներգրավված անձանց, մասնավորապես դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ կից արձանագրություններով:Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ եւ որ նշված փաստերը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հունիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի, 150-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |