«ՍԹԱՐ»-ը հրապարակել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները 5 հունիսի 2009 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Միջոցառումը կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ, որի նպատակն էր հայթայթել ֆինանսական միջոցներ «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար, որը հիմնվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա (ՀՀ Առողջապահության Նախարարություն): Ընկերության Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների կողմից` ֆոնդի ներկայացուցչի ներկայությամբ, բացվեցին կապարակնքված արկղերը, որտեղ գտնվում էին «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցի հաճախորդների կատարած նվիրատվությունները: Հաշվարկների արդյունքում հավաքվեց 984030 դրամ գումար: Դեռեւս ակցիայի անցկացման սկզբնական շրջանում ՍԹԱՐ-ի անձնակազմի կողմից նվիրաբերվեց 210000 դրամ, իսկ համաձայն ՍԹԱՐ-ի ղեկավարության խոստմանը կրկնապատկվեց հաճախորդների եւ աշխատակիցների կողմից հավաքված գումարը: Արդյունքում կազմակերպությունը տրամադրում է ֆոնդին 1200000 դրամ: Բացի այդ, ընկերությունն առաջարկել էր իր գործընկերներին եւ մատակարարներին միանալ ակցիային, որի արդյունքում հավաքվեց 505000 դրամ: Ակցիային մասնակցել են հետեւյալ կազմակերպությունները. Արզնու տոհմային ԹՏԽ, Մինի Բասկոնիա, Միհրե, Սելենա Սերվիս, Գինապ, Մեդիագրուպ, ԹելՍել: Այսպիսով, ՍԹԱՐ-ի կողմից «Լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդ»-ի համար հավաքագրված գումարը կազմեց 2899030 դրամ: Հավաքագրված միջոցների հանձնումը Մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանին եւ ֆոնդի ներկայացուցիչներին տեղի կունենա հունիսի 5-ին 14:30-ին Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, որը գտնվում է Ներսիսյան 7 հասցեում: Նախատեսվում է նաեւ, որ նվիրատվության հանձնման արարողությանը ներկա կլինեն ՀՀ Առողջապահության նախարարության ներկացուցիչներ: Ֆոնդին աջակցությունն իրականացվում է «ՍԹԱՐ» սուպերմարկետի բարեգործական եւ սոցիալական քաղաքականության շրջանակներում: Նախատեսվում է նվիրաբերված միջոցներն օգտագործել արտերկրյա բարձրակարգ մասնագետներին հրավիրելու, սարքավորումներ ձեռք բերելու եւ վերանորոգման հարցերը լուծելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |