ՀՀ պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար դոլար է![]() 7 օգոստոսի 2025 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է:Նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն, հայտնում է Արմենպրեսը։ Արտաքին պարտքը 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է: Մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինն ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |