Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է 2020թ. ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով հաստատվել է 2020-ի ՌԴ Ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթուղթը բացատրում է ՌԴ ազգային առաջնությունները եւ սկզբունքները, որոնցով նա մտադիր է առաջնորդվել: Ելնելով Ռազմավարությունից` Ռուսաստանի ազգային ռազմավարական առաջնությունները ռազմավարական կայունության աջակցման մեջ են եւ պետությունների փոխշահավետ համագործակցության իրավահավասար գործընկերության սկզբունքների մեջ` հիմնվելով միջազգային իրավունքի վրա, այդ թվում աստիճանաբար առաջանալով դեպի աշխարհ, որն ազատ է միջուկային զենքից եւ բոլորի համար հուսալի եւ իրավահավասար անվտանգության պայմաններ ստեղծելով:



Ռուսաստանը մտադիր է միջազգային իրավունքի շրջանակներում անցկացնել ռացիոնալ եւ գործնական արտաքին քաղաքականություն, որը բացառում է ծախսատար առճակատումը, այդ թվում սպառազինությունների մրցավազքը, ենթադրում է խորացնել հակաահաբեկչական համագործակցությունը, մասնակցել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---