ԶԼՄ․ Հայ–թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետ որոշված չէ![]() 11 օգոստոսի 2025 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման հստակ ժամկետ հայտնի չէ։ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է զուգահեռաբար Բաքվի և Երևանի խաղաղ բանակցությունների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ թուրքական դիվանագիտական աղբյուրի վրա հղումով։ Օգոստոսի ութին Սպիտակ տանը ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Այս թեմայի (թուրքա-հայկական սահմանի բացման – խմբ.) վերաբերյալ որևէ հստակ ժամկետներ չկան։ Ինչպես նշել է պարոն նախագահը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ.), Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա զուգահեռաբար Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացին։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից կշահի ամբողջ տարածաշրջանը», – նշել է գործակալության զրուցակիցը։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկկողմ լարված հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ Անկարայի աջակցությունը Ադրբեջանի դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում և Թուրքիայի կտրուկ արձագանքը 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Օսմանյան կայսրությունում։ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ռուբինյանը և Քըլըչը պայմանավորվել են կարճ ժամկետներում հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին անցնելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը, ինչը, սակայն, մինչ օրս չի գործում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |