Էրդողանը կառավարության հետ կքննարկի Երևան-Բաքու համաձայնագրերը![]() 11 օգոստոսի 2025 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի հետ քննարկելու է Վաշինգտոնում օրերս ստորագրված Երևան-Բաքու համաձայնագրերը, Հարավային Կովկասում կայունության և տարածաշրջանային առևտրի ընդլայնման հարցեր։ Այդ մասին հայտնել է CNN Türk-ը Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստը կգումարվի օգոստոսի 11-ին հայտնում է Ermenihaber-ը։ «Օրակարգից դուրս չի մնալու նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը»,–ասվում է հրապարակման մեջ։ Գնահատականներ են տրվելու նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված դիվանագիտական զարգացումներն ու գործողությունները: Օրակարգային հարցերից Է նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» հայեցակարգը: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |