Փաշինյանը՝ Մակրոնին․ Հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում ՀՀ–ում և տարածաշրջանում![]() 11 օգոստոսի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ներկայացնելով օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։ Մասնավորապես, նա տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրման մասին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումի վերաբերյալ, որը վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմների լուծարման գործընթացին։ Նա ընդգծել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման քայլերը, որոնք իրականացվել են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիմքով։ Բացի այդ, ներկայացվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը։ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում։ Զրուցակիցները փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային օրակարգերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |