ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Սարգսյանի սպանության մանրամասները![]() 11 օգոստոսի 2025 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է «Արբատ» կամավորական գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանը։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ աշխատակցի տեղեկացմամբ՝ հարձակումն իրականացրել է մահապարտը։ ԱԴԾ-ից հայտնել են, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն օգտագործում են ռուսաստանցի թոշակառուներին որպես մահապարտներ ահաբեկչական գործողությունների ժամանակ։ Ըստ գերատեսչության՝ այս մեթոդը կիրառվել է անցանկալի վկաներից ազատվելու և խոստացված դրամական վարձատրությունը չվճարելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Սկսած 2025 թվականի սկզբից՝ ուկրաինական հատուկ ծառայությունները ավելի հաճախ են դիմում դիվերսիաների իրականացման այնպիսի սցենարների, որոնց արդյունքում վերացնում են ինչպես կատարողներին, այնպես էլ թիրախը։ Օրինակ կարելի է բերել Մոսկվայի « Ալ առագաստներ» բնակելի համալիրում, ինչպես նաև Ստավրոպոլում և Լուգանսկում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց ժամանակ զոհվել են Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիներ, ովքեր գործել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո», — ասել է ԱԴԾ օպերատիվ աշխատակիցը՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում։ Photo. TASS
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |