Քաղաքական հակամարտությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո դեռեւս հաղթահարված չէ 5 հունիսի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանի եւ գործող իշխանությունների համար ամենաիդելական տարբերակը կլիներ «քաղբանտարկյալների» գործերի դադարեցումը ապացույցների անբավարարության պատճառով, ինչպես դա տեղի ունեցավ իմ եւ իմ շատ գործընկերների հետ»,- մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:Նա նաեւ գտնում է, որ մինչեւ վերջին ժամանակներս համաներման մասին խոսելն արգելված էր: .Իսկ այժմ բոլորը, չգիտես ինչու, միանգամից բոլորը միասին սկսեցին խոսել այդ մասին: Ես վստահ եմ, որ համաներման նախապատրաստությունն անցկացվում է պետպատվերի շրջանակներում»,- հայտնել է նա: Սուրենյանցի խոսքով, համախոհներին ազատ արձակելու հարցը ՀԱԿ օրակարգում առաջին տեղում է, իսկ բոլոր մնացած հարցերը, ինչպիսիք են ով, ինչպես կգլխավորի իշխանությունը կամ արդյոք կկայանա երկխոսություն, ինչպիսի հարցեր կդառնան քննարկման առարկա, դրանք բոլորը երկրորդական հարցեր են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կկայանա երկխոսություն իշխանությունների հետ, թե ՀԱԿ կհրաժարվի դրանից անգամ քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում, Սուրենյանցը վստահ պատասխանեց, որ «կամուրջներն օր օրի այրվում են»: «Քաղաքական հակամարտությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո դեռեւս հաղթահարված չէ»,- ընդգծել է Սուրենյանցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |