Երեւանում տեղի է ունեցել «Որսագողություն» փաստագրական ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Այսօր` շրջական միջավայրի պահպանության Միջազգային օրը, Երեւանում տեղի է ունեցել ֆոտոցուցահանդեսի բացում եւ փաստագրական ֆիլմի շնորհանդես` նվիրված Հայաստանի վայրի բնության խնդիրներին: Միջոցառման կազմակերպիչը` վայրի բնության պահպանման Համաշխարհային հիմնադրամը (WWF), «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրել է «Որսագողություն» անվանումով փաստագրական ֆիլմը:



«Հայաստանի տարածքում որսագողերը տարեկան սպանում են 3-4 լեռնային հովազներ, երբ կենդանիները հայտնվում են արգելոցի սահմաններից դուրս»,- ֆիլմի պրեմիերայի ժամանակ ասել է Հայաստանում WWF մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը,- «2002-ից մենք միջոցներ են ձեռնարկում արգելոցների զագացման համար եւ աջակցում ենք այդ արգելոցների սահմաններից դուրս հովազների պահպանությանը: Բայց ուժերի քիչ լինելու պատճառով մեզ չի հաջողվում վերահսկել ոսրագողերի անխիղճ վարքը»:



15-րոպեանոց ֆիլմը, որը պատրաստվել է «ArtSight» ստուդիայի կողմից, նվիրված էր Հայաստանի բնության նկատմամբ դաժան վերաբերմունքին, որի արդյունքում այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում մնացել է ընդամենը 7-8 լեռնային հովազ եւ 200-250 վայրի խոյ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---