ՀԱԿ հայտարարության հետ միասին ՀՀ ԿԸՀ է ներկայացրել օրինախախտումների մասին տվյալներ 5 հունիսի 2009 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հայ Ազգային Կոնգրես» նախընտրական դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել դիմում-բողոք` Երեւանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Դիմում-բողոքն իր մեջ ներառում է ինչպես ընտրությունների նախապատրաստական փուլում, այնպես էլ քվեարկության օրը եւ արդյունքների բողոքարկման ընթացքում տեղ գտած օրինախախտումները հաստատող փաստաթղթերի փաթեթը: Երեւանի Ավագանու խորհրդի քվեարկության արդյունքներով, հաղթել է Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը հավաքել է 190 171 ձայն (46,6%): Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է` 91 141 ձայներով (22,3%), իսկ երրորդ տեղում` ՀԱԿ ընդդիմական բլոկը` 69 871 ձայներով (17,41%): Այդպիսով, Ավագանու Խորհրդի մեջ մտել են 3 կուսակցություններ, իսկ Երեւանի քաղաքապետ է դարձել Գագիկ Բեգլարյանը (ՀՀԿ): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |