Արտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին

Արտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին

PanARMENIAN.Net - Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը հայտնել է, որ Արտաշատում իրականացվող պեղումների ժամանակ գրանցվել են լուրջ հայտնագործություններ։ Նրա խոսքով՝ պեղումները կատարվում են հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից։

«Արշավախումբը գեոֆիզիկական շատ մեծ հետազոտություն իրականացրեց, ինչը նշանակում է սքանավորել տարածքը, տեսնել թե հողի տակ ինչ է գտնվում, նոր գնալ պեղումների։ Շատ մեծ մակերեսներ ներառվեցին։ Արդյունքում արդեն 3 տարի է՝ պեղվում է մի կառույց, որը, պարզվեց,եկեղեցի է՝ բնական գիտությունների մեթոդներով 4-րդ դարի սկզբով թվագրվող։ Դա հնագիտորեն փաստագրված ամենավաղ եկեղեցին է Հայաստանում։ Շատ հավանական է, որ պատմական այն գործընթացները, որոնք մենք գիտենք մեր սկզբնաղբյուրներից, իրենց, այսպես ասած, միսն ու արյունն են ստանում հնագիտության միջոցով»,-մանրամասնել է Բոբոխյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով, բացի այդ, Արտաշատը՝ որպես մայրաքաղաք, շատ մեծ առնչություններ է ունեցել և պատմամշակութային գործընթացների «վկա է», որոնք պեղումներն ի հայտ են բերում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---