Սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստան–ԵԱՏՄ համաժողովը

Սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստան–ԵԱՏՄ համաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Երևանում կկայանա Հայաստան– ԵԱՏՄ համաժողովը։ Այդ մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հայկական շարժման առաջնորդ, «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ համաժողովին ներկայություն են ցուցաբերելու ճանաչված քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ, իսկ հիմնական բանախոսները լինելու են քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սիմեսը և Ֆյոդր Լուկյանովը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունները, ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա», - նշել է Ավետիսյանը։

Օգոստոսի 14-15-ը, Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ծրագրված է Եվրասիական տնտեսական խորհրդի միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ավելացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինելու այս նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---