Դեսպան․ Պակիստանը չի փոխի ՀՀ հանդեպ քաղաքականությունն առանց Բաքվի հետ խորհրդակցելու![]() 14 օգոստոսի 2025 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պակիստանը մտադիր չէ վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց նախապես այս հարցը քննարկելու Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհիուդդինը։ Դեսպանի խոսքով՝ Պակիստանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ «Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացիայի» պատճառով, գրում է Minval.az-ը։ «Սա եղբայրական Ադրբեջանի նկատմամբ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք արդեն երեք տասնամյակ հետևում ենք այս քաղաքականությանը, և փոփոխություններ կարող են լինել միայն մեր ադրբեջանցի ընկերների հետ խորհրդակցություններից հետո», — ասել է դիվանագետը։ Պակիստանը մշտապես սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր և ակտիվ աջակցել վերջին 2020թ․ պատերազմի ժամանակ։ 2020–ից հետո Պակիստանը բազում համատեղ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով՝ Թուրքիայի մասնակցությամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |