EuFoA-ն հայտարարել է Հայաստան-Եվրոպա խորհրդակցական խորհրդի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպությունը` «EuFoA», հայտարարել է հայ-եվրոպական խորհրդակցական խորհրդի ստեղծման մասին: Ինչպես հայտնել է են PanARMENIAN.Net ին EuFoA-ից , խորհուրդը յուրահատուկ մարմին կդառնա, որը նպաստելու է Հայաստանի եւ եվրոպական երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Խորհրդակցական խորհրդի կազմի մեջ մտնում են Եվրոպայի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ:



«Ես ցանկանում եմ շնորհակալությւոն հայտնել նրանց, ովքեր միացել են խորհրդի աշխատանքներին, որը առանցքային եվրոպական պլատֆորմներից մեկն է դառնալու` Հայաստանին եւ Եվրոպային վերաբերող հարցերի շուրջ բանավեճեր անցկացնելու համար: Սա այս բնույթի առաջին հաստատությունն է: Խորհուրդն ընդգծում է դերը, որը եվրոպական երկրները խաղում են Հայաստանի եւ Հարավային Կովկասի խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու մեջ: Հենց այդ նպատակն էլ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» կարեւոր առաջադրանքներից է»,- հայտարարել է Խորհրդի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---