Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են Օման մեկնել առանց վիզայի![]() 14 օգոստոսի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ից Հայաստանի քաղաքացիներն ազատվել են Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ «Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Որոշման մասին հայտարարվել է Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |