Խուդաթյան․ ՀՀ–ի համար բացվելու են Ադրբեջանով անցնող ճանապարհները![]() 14 օգոստոսի 2025 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին, ասել է, որ Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից: Նա նշել է, որ «ՀՀ–ի համար բացվելու են Ադրբեջանով անցնող ճանապարհները, քանի որ ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է», հայտնում է 1lurer.am-ը։ «Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, փոխանցվել է, և ես այս պահին դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, վստահաբար, Կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- նշել է նախարարը։ Խուդաթյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Հայաստանի համար կարևոր և սպասված իրադարձություն է, որը մի քայլով մոտեցնում է երկիրը խաղաղությանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հնչած մտահոգությունները չեն հաստատվել։ «Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված և ուրախալի և կարևոր իրադարձություն է: Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի մասով, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, իսկ տեքստի հրապարակումից հետո պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար: Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»,- ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |