Չախոյանը՝ Կարապետյանի մասին․ Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել![]() 14 օգոստոսի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին, որտեղ նա իշխանություններին «փոքրիկ խմբակ» է անվանում՝ նշելով, որ այդ «փոքրիկ խմբակը» ՀՀ լեգիտիմ իշխանությունն է։ Ըստ նրա՝ Կարապետյանը «մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել»։ «Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «փոքրիկ խմբակը» ՀՀ լեգիտիմ իշխանությունն է՝ ժողովրդի ընտրության արդյունքը։ Փաստացի թքած ունի ոչ միայն ՀէՑ-ի ու դրա բաժանորդների, այլ նաև ժողովրդի կարծիքի, ընտրության ու ազատ կամարտահայտման վրա։ Սա է պատճառը, որ մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել, մարիոնետային կառավարում ստեղծել։ Իսկ փոքրիկ խմբակն իրականում իրենք են՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով։»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Կարապետյանը հայտարարել է, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, որը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |